Նախկինում, երբ զինվոր էր զոհվում՝ վթարից, ծառայակցի մեղքով, թշնամու կողմից, ապա ՖԲ-ն սկսում էր «եռալ, փոթորկվել»:
Հայաստանում տեղադրված զանազան սորոսական և այլ միջազգային «իրավապաշտպան, դեմոկրատական, ազատ խոսքի ու սրտաճմլիկ իրավունքների ջատագովներ» սկսում էին զոհվածների նկարները տեղադրել ու սրտաճմլիկ, հուզական լացող ու լացակումած գրառումներ կատարել:
Մեկ առ մեկ հիշում եմ՝ գրեթե բոլորին:
Ինչպես պարզվեց, այս սուտիմուտի ջատագովները հիմա «կուրացել են, համրացել և ոչինչ չեն տեսնում ու լսում», հիմա կյանքին գունավոր կամ լրիվ չերևացող ակնոցներով են նայում ու հակագազով «հոտոտում»:
Չկան այն ժամանակվա իրենց պատեպատ խփող իրավապաշտպաններն ու ջատագովները, ասֆալտներին պառկողներն ու հացադուլ-նստացույցամոլները:
Բա ու՞ր եք, ո՞ր էշի ականջում եք քնած, դե խոսե՛ք, ձեզ պատեպատ տվե՛ք...
Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ